Բաթումիում ծեծի հետևանքով մահացած 4-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
Մոր ընկերուհու ծեծի հետևանքով մոտ մեկ ամիս առաջ մահացած չորսամյա աղջկա մարմինը դեռ Բաթումիի դիահերձարանում է: Նրան հուղարկավորելու թույլտվություն մայրը կամ այլ վստահված անձ չեն տվել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, երեխային Թուրքիա գնալուց առաջ մայրը հանձնել է իր ընկերուհու խնամքին, ով Ուզբեկստանի քաղաքացի է: Կինը ծեծել է երեխային, ինչի հետևանքով աղջնակը մահացել է: Երեխայի դին նա հանձնել է իրավապահներին ու ինքն էլ հանձնվել իշխանություններին: Մեղքն ընդունած կնոջն ազատազրկել են:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կապի մեջ է երեխայի մոր հետ: Վերջինը Թուրքիայում է ու նշել է, որ չի կարող այդ պահին վերադառնալ Բաթումի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին