Կարևորվել է հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին
- Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի. Շարմազանով
- Շարմազանովը Լեհաստանում կմասնակցի խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին