Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ղրիմի շուրջ իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից շատ բան չի սպասում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նա միաժամանակ նշել է, որ բանակցությունները կարող են արդյունավետ լինել։ Թրամփի խոսքով, ինքը Պուտինի հետ մտադիր է քննարկել սիրիական և ուկրաինական հարցերը։ Բացի այդ՝ Թրամփն ընդգծել է, որ Բարաք Օբամայի նախագահության օրոք Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակն իրեն դուր չի գալիս։
«Թե ինչ կլինի Ղիմի հետ հետագայում, չեմ կարող ասել։ Սակայն Ղրիմի շուրջ իրավիճակն ինձ դուր չի գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց