Խաբարովսկի քաղաքապետի պաշտոնի համար հայ թեկնածու է պայքարում
Քաղաքային ընտրական հանձնաժողովն ավարտել է Խաբարովսկի քաղաքապետի ընտրություններին մասնակիցների փաստաթղթերի ընդունումը: Ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել 10 թեկնածու:
Հանձնաժաղովի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ նրանցից երեքը ինքնաառաջադրված են, մյուսները՝ կուսակցությունների կողմից են առաջադրված:
Թեկնածուների թվում է նաև Արմեն Խաչատրյանը՝ «Ազգային կուրս» կուսակցությունից:
Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 11-ից:
Ավելի վաղ Խաչատրյանի գլխավորած նախաձեռնությունը ակցիաների շարք է իրականացրել շրջանային խորհրդարանի շենքի դիմաց՝ ուղղված ոչ ավանդական սեռական հարաբերությունների պրոպագանդայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց