Հայ ժողովուրդ, հայոց պետականություն, հայկական շահ. ԱԽ քարտուղարը առաջնագծում է
«Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր»,-իր Ֆեյսբուքյան էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդրվեն բոլոր ջանքերը:
«Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք: Հայ ժողովուրդ, հայոց պետականություն, հայկական շահ»,-եզրափակել է Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց