Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա. հայտարարություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հուլիսի 11-ին հայտարարություն էր տարածել, որ այն վարորդները, ովքեր Վրաստանի սահմանը հատում են իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով, ապա պետք է լիազորագիր ներկայացնեն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից այսօր ևս հայտարարություն են տարածել, որտեղ նշում են. «Սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից եղան մեկնաբանություններ, որ դա իրականությանը չի համապատասխանում և սահմանին լիազորագիր չեն պահանջում։
Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վրաստանում գործող օրենքը, ըստ որի այլ անձի մեքենայով սահմանը հատել փորձող վարորդը պետք է լիազորագիր ներկայացնի։
Տեղեկացնում ենք, որ սահմանին եղել են դեպքեր, որ սահմանապահն ընդառաջել է վարորդին և թողել Վրաստանի տարածք՝ հետագայում լիազորագիր ունենալու պայմանով, միաժամանակ նաև զգուշացնում ենք, որ եղել են դեպքեր, երբ լիազորագիր չունենալու պատճառով չեն թույլատրել մտնել Վրաստանի տարածք։
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ձեզ հետ ունենալ վրացերեն կամ անգլերեն լեզվով լիազորագրեր և Վրաստան մեկնելիս չհիմնվել միայն սահմանապահի բարի հայեցողության վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է անհրաժեշտ , եթե մեկնում եք Վրաստան, Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով
- Ինչ ապրանքներ և ինչ քանակով կարելի է անցկացնել Վրաստանի սահմանը հատելիս
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց