Իսպանիայում ցլերի մրցավազքի ժամանակ երեք տասնյակ մարդ է տուժել
Իսպանիայում ցլերի ամենամյա մրցավազքի ընթացքում 28 մարդ է տուժել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 14-ին վեց մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մի քանիսը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, մի մասը՝ գլխուղեղի շրջանում:
Ցլերից մեկի կոտոշն ընկել է մրցավազքի մասնակիցներից մեկի ձեռքին եղած թաշկինակին, այդպես նրան մի քանի մետր քաշ է տվել: Մրցավազքը եղել է 850 մետր, այն տևել է 2 մ 12 վայրկյան:
Սան Ֆերմին անունով հատնի ամենամյա միջոցառումն անցկացվում է Պամպլոնե քաղաքում: Այն մեկնարկել է հուլիսի 6-ին, կավարտվի այսօր: Այդ օրերի ընթացքում անցկացվում է մոտ 500 տարբեր միջոցառումներ: Փառատոնին ամեն տարի այցելում է մոտ մեկ մլն զբոսաշրջիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ