Բացասական արձագանք մենք չենք ստացել. Տ.Բալայանը՝ Ն. Փաշինյանի հայտարարության մասին
«Պարոն Փաշինյանը բավականին շիտակ էր իր գնահատականների մեջ՝ ասելով, որ մենք բացի հայտարարություններից, ակնկալում ենք առարկայական օժանդակություն Հայաստանի զարգացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, որ վարչապետ պարոն Փաշինյանը բրյուսելյան այցից հետո ճեպազրույցում, ըստ էության, ասաց, որ կոչ է արել ԵՄ անդամ երկրներին փոխել իրենց հայտարարությունների ոճը կամ գործնական քայլերը դրանց համապատասխանեցնել, արդեն կա՞ արձագանք։
Տ. Բալայանի խոսքով, ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 160 միլիոն եվրոն նախապես ծրագրավորված էր, ԵՄ բյուջեում ներառված գումար է։
«Խոսքը գնում է ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման հետ զուգահեռ հավելյալ օժանդակություն ցույց տալուն, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ինչ վերաբերում է արձագանքին, Տ. Բալայանն ասաց. «Եթե նկատի ունեք բացասական արձագանքը, բացասական արձագանք մենք չենք ստացել, հակառակը՝ ակնկալում ենք, որ մեր այդ սպասումները դրական ընթացք կունենան, և մենք կունենանք առաջարկություններ կոնկրետ ծրագրերի իրականացման առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին