ԵՄ-ն 5 միլիարդ դոլարով տուգանել է Google-ին
Եվրամիության ղեկավարությունը Android –ի գործով տուգանել է Google ընկերությանը ռեկորդային՝ 5 միլիարդ դոլար գումարով։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Եվրահանձնաժողովի վարկածով, Google-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը՝ առաջ մղելով իր որոնողական և օպերացիոն համակարգերը սմարթֆոնների արտադրողների միջոցով։ Ընկերությունը նախկինում չէր ընդունել շուկայում գերիշխող դիրքի չարաշահման հետ կապված Եվրահանձնաժողովի մեղադրանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուգանքի չափը կարող էր հասնել 11 միլիարդ դոլարի։
Անցած տարի Google ընկերությունը Եվրահանձնաժողովի կողմից տուգանվել էր ռեորդային՝ 2,4 միլիոն եվրոյով՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին