Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին