Իսրայելում ընդունել են պետության հրեական բնույթի մասին օրենք
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, օրենք է ընդունել, համաձայն որի այդ երկիրը «հրեա ժողովրդի ազգային տունն» է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Times of Israel-ին։
Նշվում է, որ օրենքը երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունվել է մեկ գիշերվա ընթացքում։ Ընդունված օրենքին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 55, երկուսը ձեռնպահ։
Օրենքը նաև Երուսաղեմը հռչակում է պետության մայրաքաղաք, հրեական օրացույցը ճանաչում է պաշտոնական-պետական և հաստատում է մի շարք պետական տոներ: Բացի այդ իջեցվում է արաբերենի կարգավիճակը մինչև «հատուկ»-ի։
Փաստաթուղթն Իսրայելի արաբ բնակչության դժգոհությունն է առաջացրել։ Այն լրամշակվել է քաղաքագետների հետ խոհրդակցելուց հետո, որոնք նշում էին, որ մի շարք կետեր խտրականություն են սերմանում և կարող են «ստվեր նետել Իսրայելի վրա միջազգային ասպարեզում»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը՝ որպես Պաղեստինում Թուրքիայի դեսպանություն
- Էրդողանը Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումից հետո կանխատեսել է մահմեդականների ապագան
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը զուրկ էր հաշվարկներից. արաբագետ
- Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման պատճառներն ու հնարավոր հետևանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան