Ընտրությունների ժամանակ չի եղել ծրագրերի ու թիմերի մրցակցություն. Լենա Նազարյան
«Ընտրությունների ժամանակ չի եղել ծրագրերի ու թիմերի մրցակցություն»,-ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
«Եթե ցուցակում կան անձինք, նրանք գործատուներ են, թաղային հեղինակություններ են, վարչական ռեսուրսի տիրապետող մարդիկ են։ Նրանք իրենց են ներկայացնելու, ոչ թե ծրագիրը կամ թիմը»,- ասաց նա։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց՝ նկատելով. «Լրիվ ուրիշ տեղ գնացիք։ Դուք երևի լավ չեք ուսումնասիրել մեր առաջարկած ընտրակարգը: Մարդը ձայն է տալիս կուսակցությանը: Կուսակցությունն է քարոզում՝ իր ամբողջական թիմով։ Պարտադիր չէ կոնկրետ անձի համար քվեարկել»,- ասաց նա։
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն իր հերթին վրդովմունք հայտնեց, որ իրենց առաջարկած քվեաթերթիկը երկու կողմանի է, մի կողմում կուսակցությանն ես ձայն տալիս, մյուս կողմում այդ կուսակցության ցուցակում ընգրկված անձանցից մեկին:
«Ինչո՞ւ ենք մենք մտածում, որ Եվրոպայում ընտրողը ավելի խելացի է։ Ինչ բարդ բան կա: Մարդը որոշել է ընտրել «Ծառուկյան» դաշինքին, ի՞նչ բարդ բան կա գտնել Նաիրա Զոհրաբյան անունը 50 կամ 100 հոգու մեջ: Էս ի՞նչ ենք խոսում»,- հարց հնչեցրեց Սեյրանյանը:
Պատգամավորները ՀՅԴ ներկայացուցիչներից հետաքրքրվեցին՝ անհատին առանձին քարոզարշավ չե՞ն թույլատրելու իրականացնել, օրենքով արգելելո՞ւ են անհատական քարոզարշավը:
«Մենք անհատին չենք տալու հնարավորություն քարոզարշավ անել, բուկլետ տպել չի կարելի, ինչի՞ պետք է թողնենք: Պետությունը հնարավորություն առանձին քարոզչություն կատարելու չի տալու»,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էդ ի՞նչ թրեյնինգ ենք անելու, մարդկանց քվեաթերթիկները հաշվե՞լ ենք սովորեցնելու. ՀՀԿ ներկայացուցիչ
- Եթե ընտրում ենք բարդ ընտրակարգ, արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգում ենք. Էդմոն Մարուքյան
- Առաջարկված մոդելներից ընտրում ենք ՀՅԴ-ի առաջարկած մեխանիզմը. Դավիթ Հարությունյան
- ՀՀԿ-ի առաջարկածը նախորդ ռեյտինգային ընտրակարգն է՝ մի քիչ այլ մոդիֆիկացիայով. Զոհրաբյան
- Լավ կլիներ՝ տիկին Հովհաննիսյանն այստեղ ներկա լիներ և մեկնաբաներ իր կողմից ասվածը. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան