Մեքսիկայում մեկ օրում երեք պաշտոնյա է սպանվել
Նախօրեին Մեքսիկայում սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի ընտրված քաղաքապետը։ Ռիա նովոստին, հղում անելով Excelsior-ին, գրում է, որ Էլիսեո Դելգադոյին կրակել են անհայտ մարդիկ հենց քաղաքապետարանի շենքի մոտ։ Նա քաղաքապետ էր առաջադրվել «Միասին մենք պատմություն կստեղծենք» կոալիցիայի կողմից։ Հենց այս կոլաիցիայի կողմից առաջադրված թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հուլիսի 1-ին կայացած ընտրություններում ընտրվել է երկրի նախագահ։
Միայն մեկ օրում՝ հուլիսի 20-ին, Մեքսիկայում սպանվել է երեք պետական պաշտոնյա։ Երեկ սպանված պաշտոնյաներից մեկն աշխատել է Տլակեպակեի քաղաքապետարանում որպես խորհրդական, իսկ մյուսը եղել է Սան-Միգել-Չիմալապաս գյուղի հանրային սեփականության կոմիսարը։