Հունաստանի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհի նախնական պատճառը
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Նիկոս Տոսկասը հայտարարել է, որ անտառային խոշոր հրդեհների պատճառը կարող էին լինել հրկիզումները: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ելնելով նախաքննության տվյալներից՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ տեղի է ունեցել քրեական հրկիզում»,- ասել է Տոսկասը:
Նրա խոսքով, այս տարբերակը հաստատում է այ փաստը, որ հրդեհի օջախները հայտնվել են շատ կարճ ժամանակամիջոցում:
Հիշեցնենք, որ անտառային հրդեհների հետևանքով Հունաստանում 79 մարդ էր մահացել, 187-ը՝ վնասվածքներ ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հրդեհի օջախները
- Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվել է 74 մարդ
- Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
- Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԻՆ
- Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան