Եվրամիությունը չեղյալ է հայտարարել իրաքյան չորս ընկերությունների հանդեպ պատժամիջոցները
Եվրամիությունը իրաքյան չորս ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատում են սննդի և ծխախոտի արտադրության ոլորտում, պատժամիջոցները հանել է։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին ասված է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր՝ Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։
Որոշումը կայացվել է հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի կողմից։
Ցուցակում ընդգրկված են Iraqi Tobacco State Establishment ընկերությունը, Mosul Sugar State Company-ին, կաթնամթերքի և բուսական յուղերի արտադրության պետական ձեռնարկությունները:
ԵՄ սահմանափակումների վերացումն ուժի մեջ կմտնի հուլիսի 31-ին:
Եվրախորհրդի Խորհրդի բանաձևը, Իրաքի հետ տնտեսական և ֆինանսական հարաբերությունների սահմանափակումների վերաբերյալ, ընդունվել է 2003 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց