Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Վարդան Ուռուտյանը։ Այս մասին լուրը Panorama.am-ին հաստատեցին համալսարանի լրատվության բաժնից։
Նա ընտրվել է այսօր կայացած ՀԱԱՀ-ի հոգեբարձուների նիստում։
«Ռեկտորի ընտրության օրվա մասին համալսարանը հայտարարություն կտարածի։ Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր ապրիլին»,- ասացին համալսարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին