Քաղաքական 17:07 06/08/2018 Հայաստան

Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Շուկայում ձմերուկի բարձր գինը պահպանվում է: Եթե նախորդ տարիներին այն վաճառվում էր 100-120 դրամով, ապա հիմա՝ 200-300-ով: Առաջարկը քիչ է, պահանջարկը՝ շատ: Երկրում ստեղծված դեֆիցիտը ներմուծման միջոցով փորձում են լրացնել անհատներն ու ձեռնարկատերերը:

Ի՞նչ եղավ Հայաստանի ձմերուկը: Խնդիրը հասկանալու համար Panorama.am-ը զրուցել է ձմերուկ աճեցնող գյուղատնտեսի, գյուղատնտեսության փոխնախարարի հետ:

Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչ Պողոս Գրիգորյանն արդեն երկու շաբաթ է՝ ձմերուկի բերքահավաք է իրականացնում: Արդյունքը չի գոհացնում:

«Եթե անցած տարի մեկ հա-ից քաղել ենք մոտ 40 տոննա ձմերուկ, էս տարի քաղում ենք 18-20 տոննա՝ կրկնակի քիչ: Ավելի վատ դեպքեր էլ կան: Դրան էլ գումարած շոգը չթողեց, որ ձմերուկը մեծանա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղացին:

Ամռանը տեղացած առատ անձրևներին հետևած ուժեղ շոգը վնաս է հասցրել ձմերուկի բույսին: Սուպերմարկետներում 250 դրամով վաճառվող ձմերուկը գյուղացիները Մեյմանդար կոչվող շուկայում առավելագույնը 170 դրամով են վաճառում:

«Լավ ձմերուկը՝ 6-13 կգ-անոց վաճառվում է 160-170 դրամով, իսկ փոքրը՝ 90-110 դրամով»,-ասում է գյուղացին:



Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Panorama.am-ի հետ զրույցում, վկայակոչելով օպերատիվ տվյալները, նշեց, որ նախորդ տարվա համեմատ  ձմերուկի ցանքատարածությունները մի փոքր նվազել են, սակայն դա էական ազդեցություն չէր կարող թողնել գնի վրա:

«Ձմերուկի շուկայում գների կտրուկ աճի հիմնական գործոնը Հանրապետությունում գրանցված շատ բարձր ջերմաստիճանն է, մասսայական չորացման երևույթներ գրանցվեցին: Սա էլ բերեց այն իրավիճակին, որ բերքի կտրուկ կորուստներ արձանագրվեցին»,-ասաց Պետրոսյանը:

Նա հիշեցրեց, որ ընդամենը մեկ ամիս առաջ ձմերուկը գրեթե կրկնակի էժան էր՝ 100-120 դրամ, իսկ դա խոսում է այն մասին, որ հանրապետությունում կար զգալի ծավալով բերք:

«Շոգի պատճառով բույսերի բնականոն աճն ու զարգացումը խաթարվում է, գոլորշիացումը շատ ուժեղ է, դա կարելի է վերականգնել միայն առատ ջրելու պարագայում: Հողագործները հաճախ ոռոգումը կատարել են օրվա շոգ ժամերին, ինչն էլ հանգեցնում է բերքատվության կտրուկ անկման»,-ասաց Պետրոսյան:



Նախարարության պաշտոնյան հիշեցնում է, որ Հայաստանում ձմերուկի պահանջարկը բավարարում են Արմավիրի ու Արարատի մարզերը: Բերքի մասին ահազանգերը հենց այստեղի համայնքներից են գալիս:

Ամեն դեպքում հույս կա, որ առաջիկա օրերին ձմերուկի գինը կսկսի նվազել, ինչն այնքան էլ չի ուրախացնում գյուղացիներին: Մեկ հա ձմերուկի դաշտի վրա կատարած ծախսերը կազմում են մոտ 500 հազար դրամ: Գյուղատնտեսները հույս ունեն ցածր բերքը կոմպեսացնել բարձր գնով: Նրանք ներմուծած ձմերուկ շուկա բերող ամեն ավտոմեքենայի հետ ավելի մտահոգ են դառնում:

«Եթե մի հինգ օր առաջ Մեյմանդարում ասենք 100 ավտո էր ձմերուկ վաճառում, էս հինգ օրվա ընթացքում 5 անգամ ավելացել է մեքենաների թիվը: Զարմանալի է, որ մինչ այս պահը գինը պահպանվում է»,-աչքի տեսածը մոտավոր թվերով ներկայացնում է Պողոս Գրիգորյանը:

Panorama.am-ին ներմուծված ձմերուկի վերաբերյալ հստակ թվեր տրամադրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանի փոխանցմամբ, օգոստոսի առաջին հինգ օրերի ընթացքում ներմուծվել է 412 տոննա, ողջ հուլիսի ընթացքում՝ 133 տոննա:

«Ձմերուկ ներմուծվել է Ռուսաստանից և Վրաստանից, վերջին մեկ ամսում՝ 545 տոննա: Ներմուծողները հիմնականում անհատ ձեռնարկատերեր են, կան նաև մի քանի ՍՊԸ- ներ»,-ասաց Ա. Հարությունյանը:

Վրաստանից Հայաստան անվտանգ ձմերուկ բերելու համար տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որ ՊԵԿ նախագահի հետ օրեր առաջ եղել է Բագրատաշենում, հանձնարարել է լաբորատոր փորձաքննությունն իրականացնել ոչ թե 7900 դրամով, ինչպես սահմանված է, այլ 2000 դրամով:

«Մեզ համար շատ կարևոր է, որ վնասատուներ չներթափանցեն երկիր: Այսպիսով, խնդիրը, կարծում եմ,  լուծվեց: 2000 դրամը փորձաքննության ինքնարժեքից էլ ցածր է, լաբորատորիան վնասով է աշխատելու, բայց հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվեր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ձմերուկ ներկրելու սահմանափակման դեմ  այդ անցակետում քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել:

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ որոշ հույսեր կապում է Բաղրամյան տարածաշրջանի հետ: Այնտեղ բերքի հասունացումը տեղի է  ունենում օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ:

«Սակայն հիմա դժվար է կանխատեսում անել, թե մեկ ամիս անց ինչ բերք կստացվի այնտեղից»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ը գրել էր՝ ձմերուկի թանկ լինելու հետևանքով դրա իրացումը նվազել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:03
Ախր էլ ոնց ասեմ, որ ձեր հուզականությանն ու մարդկային որակներին ազդեմ, չգիտեմ․ քաղաքացին՝ ոստիկանին
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։Քաղաքացիները շարունակում են ոստիկաններից պահանջել, որպեսզի բացեն ճանապարհը։ Ոստիկանները պատ...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են․ «Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
Այսօր` մայիսի 2-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:52
Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:39
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ կենտրոնցիներ,...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քանի սրանք իշխանության...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են նոր արագաչափեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ,...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մասիսում արագ քշելու մասին դիտողությունն ավարտվել է մահակներով ծեծով
Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 30-ի ժամը 22.20-ին  զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս...
Աղբյուր` Panorama.am
17:46
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել արցախցիների օժանդակության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել...
Աղբյուր` Panorama.am
17:45
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է
Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել. «Տավուշի գյուղերը...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
«Ժողովրդին ներողություն կասեք մեր փոխարեն, որ չկարողացանք գալ այս լարված պահին»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}