Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված Տիգրան Ավագյանն ազատվել է
Դատարանի որոշմամբ Տիգրանը Ավագյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է: Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա դատապարտվել էր 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու և 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ շինծու մեղադրանքով և ակնհայտ ապօրինի դատավճռով:
Տիգրան Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած, հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրգործի շրջանակներում
- Դադարեցվել է Սարի թաղի դեպքերով քննվող քր. գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը
- Սարի թաղի գործով մի քանի ամբաստանյալի խափանման միջոց է փոխվել
- Սարի թաղի գործով ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանն ազատ է արձակվել
- Սարի թաղի խուլիգանության հետքերով
- Դատավորը «Սարի թաղի» գործով կալանավորի հիվանդությունը հաշվի չառնելով՝ կալանքը թողեց անփոփոխ. «Առավոտ»
- «Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
- Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործով առհասարակ որևէ քայլ չկա. Հայկուհի Հարությունյան
- Սարի թաղի կալանավորված բնակիչներից որևէ մեկը չգիտի, իր որ գործողությունն է բերել այդ մեղադրանքի. փաստաբան
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Երթ՝ ի պաշտպանություն Սարի թաղից ձերբակալվածերի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան