Ալումյան. ՀՔԾ պետը կիրառում է արտահայտություններ, որոնք խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը
Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը համարում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները խախտում են իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:
«ՀՔԾ պետը պետք է առանձնահատուկ նրբանկատություն դրսևորի երբ որ խոսում է այս աստիճանի նուրբ թեմաների մասին: Մասնավորապես, ինքը երբեք այսպիսի հարցազրույցներում չպիտի անի այնպիսի հայտարարություններ, որ որևիցե մեղադրյալի մեղքն արդեն հաստատված է»,-ասել է փաստաբանը՝ Yerevan Today-ին տված հարցազրույցում:
Ալումյանը կարծիք է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի ցանկացած արտահայտություն ունի բավականին լուրջ կշիռ, «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցն ունի շատ մեծ լսարան, բնական է, և այդ լսարանի զգալի մասը պատրաստ է ընդունել որպես կայացած փաստ այն ինչ ասում է ՀՔԾ պետը: Այսինքն, քննադատաբար չեն վերաբերում նրա յուրաքանչյուր ասածին, այլ ընդունում են որպես վերջնական ճշմարտություն:
«Ինքը խոսում է ՀՀ անունից՝ որպես պաշտոնատար անձ, քննություն իրականացնող մարմնի ղեկավարն է, և ինքը պիտի շատ զգույշ արտահայտություններով ասի այն, ինչ փորձում է ասել: Ինքը պիտի ոչ թե կիրառի այսպիսի արտահայտություններ` պարոն Քոչարյանը արել է այս կամ այն, ինքը պիտի ասի, որ մենք մեղադրում ենք պարոն Քոչարյանին, որ նա կատարել է այս կամ այն, կամ մենք գտնում ենք, որ հիմքեր կան կամ կային պարոն Քոչարյանին կալանավորելու:
Ի տարբերություն իմ բերած տարբերակի, պարոն Խաչատրյանը կիրառում է նախ այնպիսի արտահայտություններ, որոնք կոպտորեն խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ինքը հաստատված ձևով է ասում, որ պարոն Քոչարյանը կատարել է այս կամ այն: Սա շատ վտանգավոր բան է` մեկ, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, երկու՝ որովհետև լսարանի մի զգալի մաս համարում է դա որպես արդեն վերջնականապես հաստատաված»,-ասել է Քոչարյանի փաստաբանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսք ունի ասելու մեծ քաղաքականության մեջ
- Վիկտոր Սողոմոնյան. Ճնշումներն անսպասելի չէին այս իրավիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան