Հրազդանում էլ քաղաքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին
Կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում Հրազդանում քաղաքապետի ընտրություն անցկացնելու մասին որոշման նախագիծն է ընդգրկված: Ըստ այդմ, առաջարկվում է հոկտեմբերի 21-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Նախատեսվում է, պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 4,566.4 հազար դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 173.5 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 4,392.9 հազար դրամ:
Գործադիրը նախատեսում է, որ հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցացվի Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում անցկացնել համայնքում:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում կառավարությունը որոշում էր ընդունել հոկտեմբերի 21-ին Էջմիածնում քաղաքապետի ընտրություն անցկացնելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց