Քաղաքացին ոտքերը մեխել է Հանրապետության Հրապարակի նստարաններից մեկին
42-ամյա Արմեն Երանոսյանն ի նշան բողոքի այսօր ոտքերը մեխել է Հանրապետության հրապարակի մոտակայքում գտնվող նստարաններից մեկին:
«Շտապ բժշկական օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքացուն տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բուժաշխատողներին օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, կտրելով նստարանի փայտերը, նրան կարողացել են նստացնել շտապ օգնության մեքենա:
Հիվանդանոցից Panorama.am-ին հայտնեցին, որ քաղաքացին անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է, համապատասխան բուժօգնություն ցուցաբերվել է:
«Ներկա պահին կյանքին որևէ վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար: Կարիք ունի վիրակապության և վիրաբույժի հսկողության՝ ըստ բնակության վայրի: Բժիշկների ցուցումով դեռ կգտնվի հիվանդանոցում»,-ասացին հիվանդանոցից:
Այս պահին հայտնի չէ, թե ինչ էր պահանջում քաղաքացին: Նախնական տեղեկություններով, նա Վարդենեիսի բնակիչ է: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում ոտքերը փայտին մեխելու դեպք գրանցվել էր մի քանի տարի առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Ոտքերը մեխած քաղաքացուն անձնագիր են տվել. Նա գրանցված է Կոմայգում (Տեսանյութ)
- Նոր մանրամասներ ոտքերը մեխած Գրիգորից. Այսօր նա կդիմի սոցնախարարություն (տեսանյութով)
- Ոտքերը մեխած քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է /տեսանյութ/