Աֆրիկայի երկրները մտածում են միասնական արժույթ ստեղծելու մասին
Եգիպտոսի կենտրոնական բանկի նախագահ Թարեք Ամերը հայտարարել է, որ Աֆրիկայի երկրները մտածել են ընդհանուր կենտրոնական բանկ և միասնական արժույթ ստեղծելու մասին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ամերի խոսքով, Աֆրիկայի կենտրոնական բանկերի ասոցիացիան սկսել է համապատասխան կարգավորող կանոնների մշակումը, սակայն միասնական աֆրիկյան արժույթի ստեղծումը կպահանջի առնվազն 25 տարի։
Եգիպտոսի ԿԲ նախագահն ընդգծել է, որ այդ ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ է աֆրիկյան պետությունների առաջնորդների համաձայնությունն ու քաղաքական կամքը, նաև որոշակի տնտեսական ու ֆինանսական ցուցանիշների ապահովումը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին