Միանշանակ է, որ անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ. նախկին դատավոր
«Միանշանակ է, որ անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ․ դեռ 1995 թվականի Սահմանադրության մեջ անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա մտցվեց 2005 թվականին, և նույնությամբ պահպանվեց 2015 թվականին։ Ընդ որում, այն ժամանակ է, հիմա էլ կա դրույթ, որ հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել, որի համար պետք է լինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ախկին դատավոր Պարգև Օհանյանը։
«Բոլորն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Կարգավիճակից կբխեին, եթե բխեին օրենքից։ Կարգավիճակից կբխեին, եթե բխեին կարգավիճակով նրան վերապահված լիազորություններից։ Այլ կերպ չի կարող լինել։ Անձը չի կարող անպատժելի լինել՝ ով ուզում է լինի։ Չէ՞ որ բոլորը օրենքի առջև հավասար են։ Այնպես որ, խոսել անձեռնմխելիությունից, իհարկե հիմանավոր չէ։ Այդպիսի նախադեպ, այդպիսի ինստիտուտ չկա, որ անձն անձեռնխելի է բացարձակ»,- ասաց նախկին դատավորը։
Պարգև Օհանյանի խոսքով, օրենքի ձևակերպումները բավական անհաջող են, որովհետև գործողությունները բխում են ոչ թե նախագահի կարգավիճակից, այլ իրավասությունից՝ կոմպետենտությունից։
«Եթե դատարանն՝ ի դեմս Վերաքննիչ դատարանի, հռչակում է, որ նա անձեռնմխելի է, ուրեմն բացառում է օբյեկտիվ կողմը, չէ՞ որ ակնհայտ է, որ Քոչարյանի գործողությունները չեն բխել օրենքից։ Ռազմական դրություն հայտարարելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ ակնհայտ է՝ նախագահի գործողությունները չեն բխել Սահմանդրությամբ իրեն տրված լիազորություններից, ուստի՝ չեն բխել իր կարգավիճակից»,-ասաց նախկին դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կգնահատվի նախաքննությունը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ
- Եթե Վճռաբեկ դատարանը որոշի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, կդիմենք ՄԻԵԴ. Հայկ Ալումյան
- Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ. Հրանտ Մարգարյան
- Որքան Ռոբերտ Քոչարյանին գործի հետ կապված քիչ հարցեր տրվեն, այնքան ավելի քիչ խնդիրներ կառաջանան. փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ