Թրամփը փոխել է Սպիտակ տան՝ Մելանյայի ընտրած կահույքը
Մելանյայի բացակայության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է նախագահական նստավայրի ժամանակակից կահույքը։ Նախկին կահույքն ընտրել էր Մելանյան անձամբ։ Այս մասին հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, փոխանցում է The New York Times-ը։
ԱՄՆ առաջին տիկինը, ով նախընտրում է ժամանակակից կահույք, ընտրել էր ինտերիերի տարրերը Սպիտակ տան համար՝ այնտեղ տեղափոխվելուց մի քանի ամիս առաջ։ Թրամփին, հակառակը, դուր է գալիս ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XIV-ի ոճով կահույք, որը միավորում է դասականության և բարոկկոյի տարրերը։
Առաջին տիկնոջ ներկայացուցչի խոսքով՝ Սպիտակ տանը կահույքի փոխարինումը կատարվել է երկու Թրամփերի որոշմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց