Ճապոնացի աստղագնացը զուգարանը համարել է Միջազգային տիեզերակայանի գլխավոր հատվածներից մեկը
Ճապոնացի աստղագնաց Սոիտի Նոգուտին, ով պատրաստվում է դեպի միջազգային տիեզերակայան երրորդ թռիչքին, համարում է, որ զուգարանը կայանի գխավոր հատվածներից է, իսկ դրանից օգտվելը՝ կարևոր հմտություն։
«Տիեզերական կայանում ապրելու ամենակարևոր հմտություններից մեկը՝ ինչպես օգտագործել զուգարանը։ Տիեզերական զուգարանը տիեզերակայանի ամենակարևոր հատվածներից է»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է նա Թվիթերում։
Այդ հաղորդագրությանը ճապոնացին կցել է նկար, որտեղ ինքը տիեզերական զուգարանի մոտ է։
One of the most important skills to live in #space station - how to use toilet! 宇宙ステーションで最も大事な設備のひとつ、宇宙トイレ! pic.twitter.com/i5HVWJbSt7
— Soichi Noguchi 野口 聡- (@Astro_Soichi) August 15, 2018
Նոգուտին երկու անգամ՝ 2005 և 2009-10 թվականներին թռիչք է կատարել միջազգային տիեզերակայան։ Երրորդ թռիչքը նախատեսված է 2019-ի վերջին։ Միջազգային տիեզերակայանում երկու զուգարան կա։ Նախապես սանհանգույց կար միայն ռուսական «Զարյա»-ում, իսկ 2007-ին ՆԱՍԱ-ն իր հերթին զուգարան է պատվիրել։ Դրա համար ՌԴ-ին վճարել է 19 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին