Բանակցությունների մասին Լոնդոնին արված առաջարկը մնում է ուժի մեջ. Լավրով
Ռուսաստանը բազմաթիվ անգամներ Մեծ Բրիտանիային առաջարկել է նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն վերամբարձ մերժում է ստացել։ Այս առաջարկը մնում է ուժի մեջ, ՌԻԱ նովոստիի փոխանցմամբ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեր բրիտանացի գործընկերներին մի քանի անգամ առաջարկել ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, այդ սեղանին դնել բոլոր մտահոգությունները և հասկանալ՝ ինչպիսին են մեր հարաբերությունները։ Ի պատասխան՝ վերամբարձ մերժում»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվայի առաջարկությունները մնում են ուժի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին