Մայր Աթոռի միաբանությունը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան տարեդարձի առիթով
Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցող տարբեր թեմերի քահանաներն այցելել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձի բերկրալի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգից։
Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները հայցել են Երկնավոր Տիրոջ զորակցությունը Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալին և մաղթել կենաց արևշատություն ու արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:
Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար, ամենքին բաշխել է հայրապետական իր օրհնությունը:
Նորին Սրբությունը բարձր է գնահատեց նրանց հոգու ամրությունն ու հավատքի զորությունը և, մաղթելով Աստծո Ս. Աջի հովանին ամենքին, պատգամելառավել նախանձախնդրությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց օրհնյալ ծառայությունն ազգին, Հայրենիքին և Հայոց Եկեղեցուն:
Տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին