Ուկրաինան չի նախատեսում Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով
Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցչի տեղակալ Իզեթ Գդանովը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները ներկա դրությամբ մտադիր չեն Ղրիմի թերակղզին վերադարձնել ռազմաան մեթոդներով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Միաժամանակ, Գդանովը ուկրաինական պետական կառույցներին կոչ է արել մշակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացման հարցը։
«Մենք այսօր Ղրիմի ռազմական ազատագրման որոշում չունենք, սակայն Ուկրաինայի նախագահը որոշում ունի ագրեսորի նկատմամբ ճնշումների ուժեղացման մասով»,- ասել է Գդանովը։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմն այս տարի արդեն իսկ ընդունել է 4 մլն զբոսաշրջիկ
- Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Ղրիմի շուրջ իրավիճակը
- Պուտինը կմասնակցի Ղրիմի կամուրջի բացման արարողությանը