Վալերի Մելաձեն խնդրում է վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը
Ծնունդով Բաթումից, Մոսկվայում բնակվող հայտնի երգիչ և պրոդյուսեր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վալերի Մելաձեն դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն՝ խնդրելով իրեն երկրի քաղաքացիություն տրամադրել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է տեղի GHN(Georgian News Agency) տեղեկատվական գործակալությունը։ Այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, խոսքը գնում է Վ. Մելաձեին Վրաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին՝ պահպանելով ՌԴ քաղաքացիությունը։
Օգոստոսի 15-ին Վրաստանում ուժի մեջ է մտել «Քաղաքացիության մասին» օրենքը, որի համաձայն երկրում ծնվածները կարող են դիմել համապատասխան գերատեսչություն՝ խնդրելով վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը, որը կորցրել են այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում:
ՏԱՍՍ-ին Մելաձեի մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ «ներկա պահին Մելաձեն գտնվում է Վրաստանում՝ Բաթումում, որտեղ ապրում են նրա հարազատներն ու բարեկամները»։ Օգոստոսի 18-ին և 19-ին նա ելույթ է ունեցել Բաթումի երաժշտական կենտրոնում կայացած համերգներին՝ նվիրված վրաց երգիչ և դերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեի 80-ամյակին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին