Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված քրգործ է հարուցվել. նախարար
«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը հենց առաջին օրվանից գտնվել է իմ ուշադրության կենտրոնում, քանի որ այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ որևէ մեկը գոհ չի եղել իրեն նշանակած հաշմանդամության կարգից»,- այս մասին այսօր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 118 հազար քաղաքացի ունի հաշմանդամության կարգ, սակայն նախկինում եղած հատկացումների և խմբերի շնորհման արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եղել են քաղաքացիներ, որոնք չեն համապատասխանում այն կարգավորումներին, որոնց տրվել է այդ կարգը:
Այսպիսով, ըստ Մանե Թանդիլյանի, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Նրա խոսքով՝ գործը բավականին ընդգրկուն է, քրգործում ներգրավված են երկու տասնյակից ավելի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի ղեկավարներ և անգամ նախարարության կառույցի ղեկավար:
«Երբ ես փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ այստեղ կոռուպցիան վերանա, ինձ ասացին, որ այդ ոլորտում աշխատողների 99 տոկոսին ուղղակի պետք է փոխել: Իսկ դա պրակտիկայում անհնարին է: Մենք այսօր էլ հայտարարություն ենք տարածել, որ խնդրում ենք բժիշկներ գան միանան մեզ, բայց իմանալով, որ նման չարաշահումներ այլևս չեն լինելու, չեն դիմում մեզ»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ