Քաղաքական 19:06 24/08/2018 Հայաստան

Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել

«Ես ուրախ եմ առաջին անգամ՝ որպես դաշնային կանցլեր, հյուրընկալվելու ձեր երկրում և շնորհակալ եմ ինձ ցուցաբերված ջերմ, բարեկամական ընդունելության համար: Ես այցելում եմ ձեր երկիր բավական առանձնահատուկ ժամակաշրջանում՝ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի դուք տոնում եք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, այլև ձեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստան այցս ես այսօր սկսել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից. որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ»,- Երևանում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք հյուրընկալվել ենք Երևանում՝ քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է ասել: Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում: Ոչ միայն երկկողմ, այլև Եվրամիության շրջանակում մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ ավելի լավը լինել, և կարծում եմ, որ մենք այսօր արդյունավետ օրակարգ քննարկեցինք ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվելու տեղի հայ գործընկերների հետ: Մենք կարող ենք նաև համագործակցել ենթակառուցվածքների, թվայնացման, ռեսուրսների, ծառայությունների մատուցման ոլորտներում: Շատ կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում. Հայաստանում գործում են դպրոցներ, որտեղ խորացված գերմաներենի ուսուցում է իրականացվում, և այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Նաև գիտական համագործակցության շատ լավ օրինակներ ունենք, բայց գերմանական գիտական հաստատությունների հետ կարելի է էլ ավելի խորացնել այս հարաբերությունները:
Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան հայցողների խնդիրը: Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում:
Ուրախ եմ, որ Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ. ուրախալի փաստ է, որ Հայաստանը, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ:
Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել:
Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Մենք այսօր այցելել ենք նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը կրթության փիլիսոփայության հրաշալի օրինակ է, որ որդեգրել է ՀՀ-ն՝ հնարավորություն տալով երեխաներին դրսևորվել իրենց հմտությունները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք, իհարկե, քննարկեցինք ներքաղաքական հարցեր, նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու քաղաքական աշխատանքում»-իր հայտարարության մեջ ընդգծեց պաշտոնյան

Այնուհետև ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը պատասխանել են յուրաքանչյուր կողմից երկուական հարցի:

«Bild» թերթ – Տիկին կանցլեր, Դուք արդեն հիշատակել էիք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մինչև Ձեր այցը Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել գերմանակն պատվիրակության անդամներից մեկին, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներից մեկին: Արդյոք դա չի՞ ծանրաբեռնում Ձեր այցը: Եվ պարոն վարչապետ, ինչպե՞ս եք Դուք գնահատում Ադրբեջանի գործելաոճն այս հակամարտությունում:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել – Ես արդեն այս առնչությամբ արտահայտվել եմ: Մենք որոշել ենք, որ Ադրբեջանի այցի ընթացքում մեզ կուղեկցի Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր: Խոսքը վերաբերում է, իհարկե, Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության խմբին: Մենք եկել ենք այս որոշմանը, որովհետև մեզ համար կարևոր էր այդ բանակցությունները վարել, և միայն բանակցությունների միջոցով ընդհանրապես կարելի է հակամարտությունները լուծել. եթե մարդիկ չեն խոսում, հակամարտությունները հնարավոր չէ լուծել: Մեզ համար, ինձ համար կարևոր էր, որ այս այցելությունը տարածաշրջան տեղի ունենա: Ժամանակն իհարկե չի սպասում, և մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի այդ հակամարտությունը հնարավորինս արագ լուծենք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հարցի կագավորման առումով: Գերմանիան և տիկին կանցլերն անձամբ ունեն ըմբռնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դրա համար անհրաժեշտ է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտ հաստատելը: Այս մթնոլորտի հաստատման առումով Հայաստանը շատ բարձր է գնահատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ջանքերը:

«Deutschlandfunk»- Տիկին կանցլեր, Դուք այսօր Ցեղասպանության հուշահամալիրում եք եղել և հիշել եք ցեղասպանության զոհերին: Ի՞նչ զգացողություններ ունեիք՝ ծաղիկները խոնարհելիս: Եվ եթե կարելի է, հարց պարոն Փաշինյանին. ի՞նչն է Ձեզ լավատես այդքան դարձնում, որ Դուք կարող եք արդյունավետ հավասարակշռել Եվրամիության և Ռուսաստանի հետ:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ես հարգանքի տուրք մատուցեցի Գերմանիայի Բուդենսթագի կողմից 2016 թ. հունիսին ընդունված բանաձևի ոգուն համահունչ: Կարծում եմ, որ կարևոր քայլ կատարվեց հիշողության մշակույթի զարգացման ուղղությամբ: Նաև քաղաքական կարգավորում եղավ, բայց դա ինձ համար իրավական խնդիր չէ: Ես հենց այդ մտայնությամբ եմ հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ձեր հարցի մեջ այսպիսի մի երանգ կար. եթե ճիշտ հասկացա, Դուք խոսում էիք Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությունը հավասարակշռելու մասին: Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականութունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջը հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու, ռևերսներ տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք այդ մտադրությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նաև Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակում, մենք զարգացնում ենք հարաբերությունները Եվրամիության երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ: Եվ մեր քննարկման ընթացքում արձանագրվեց, որ արտաքին քաղաքական այս մոտեցումը լիարժեք կերպով ընկալելի է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից և մենք այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություններ չենք տեսնում: Սա է մեր քննարկման ոգին, և կարծում եմ՝ տիկին կանցլերը նույնպես կհաստատի այս դիրքորոշումը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:41
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Նորածինը մայիսի 8-ին երկու կանանց կողմից Շիրակից տեղափոխվել է Երևան։
Աղբյուր` Panorama.am
15:16
Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղի բնակիչներն արձանագրության հրապարակումից հետո վրդովված են։ Նրանք այսօր հրաժարվեցին մեկնել Իջևան՝...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեզ փոխհատուցում պետք չի, մեր տունը չենք ծախում. Կիրանցի բնակիչները վրդովված են
Արձանագրության մասին երեկ հայտարարելուց հետո կիրանցիները վրդովված են։ Նրանք այսօր այցելել են  գյուղապետարան ու հայտարարել՝ փոխհատուցում...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բյուրականի դպրոցում դասադուլ է, տնօրենին քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից
Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում առավոտից դասադուլ ու գործադուլ է՝ տնօրեն Լուսինե Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Lեռնային շրջաններում սպասվում է թաց ձյան, մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ռեստորանի՝ գետն ընկած աշխատակցուհու որոնումները շարունակվում են
Մայիսի 15-ին ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող...
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ կառավարության շենքի մոտից բերման են ենթարկվել 3 անց։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Սահմանադրագետ. Հայաստանում մենք ունենք մեկ մարդու դիկտատուրա
«Կառավարության շենքի դիմաց ոստիկանների նման բազմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
11:50
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. Փաշինյան
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
11:45
Կառավարության մոտից երեխուն խփելով տարան. Ականատես
Կառավարության շենքի մոտ ընթացող ակցիայի մասնակիցներից մի քանիսին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին։ Ականատեսներն ասացին, երեխա են...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի մի քանի մասնակիցներ այստեղ եկել են պաշտոնյաների լուսանկարներով, որոնց վրա գրություններ կան։ Այսպես...
Աղբյուր` Panorama.am
11:26
Գառնիկ Դանիելյան. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:21
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Գրիգորյանի գլխավորած «սահմանազատման» հանձնաժողովին
«Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
11:03
Հեռացնենք Նիկոլին, որ Հայաստան մնա. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«Մենք եկել ենք մեր ակցիան խաղաղ իրականացնելու։ Սադրանքի չենք ենթարկվելու»,-կառավարության շենքի հարևանությամբ ընթացող ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօր քաղաքացիների հերթական հավքներն անցկացնելու վերաբերյալ որոշում կընդունի
Կառավարությունն այսօր որոշում կընդունի, որով «վարժական հավաքներ» անվան տակ կշարունակի քաղաքացիների հավաքները։ Որոշման նախագծի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կառավարության շենքի մոտ վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններ են բերվել ՈՒՂԻՂ
Կառավարությանշենքի հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են բերցել։ Մուտքը հսկում են վահաններով զինված  մի քանի շարք ոստիկաններ։ ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
ՎԶԵԲ Առևտրի խթանման ծրագրի շրջանակում, FCI-ի և ITFA-ի գործընկերությամբ, Երևանում կայացել է «Ֆակտորինգ, մատակարարման շղթայի ֆինանսավորում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}