Թրամփը մեղադրել է «Գուգլին» իր մասին միայն վատ նորությունները տրամադրելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Գուգլը» որոնման համարկարգում տեղադրված է իր մասին միասյն «վատ» լուրերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա իր Թվիթերում նաև գրել է, որ «Թրամփ նորություններ» հարցման դեպքում որոնողական համակարգը ներկայացնում է հիմնականում «ԶԼՄ-ների՝ կեղծ լուրերով»։
«Այլ բառերով, նրանց մոտ ամեն ինչ սարքած է, իմ և ուրիշների համար, որ բոլոր պատմություններն ու լուրերը վատն են: Հատկապես առանձնանում է ֆեյքային CNN-ը: Հանրապետական, պահպանողական և ազնիվ լրատվամիջոցները բացառվում են»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով, «Թրամփ նորություններ» հարցման դեպքում 96 տոկոս արդյունքը ձախ կողմնորոշմամբ դաշնային լրատվամիջոցների հղումներն են։
«Շատ վտանգավոր է։ Գուգլը և մյուսները ճնշում են պահպանողականների ձայները և թաքցնում լավ տեղեկատվությունն ու նորությունները։ Նրանք վերահսկում են այն, թե ինչ կարող ենք կամ չենք կարող տեսնել։ Շատ լուրջ իրավիճակ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց