Մենք որևէ մեկին մրցակից չենք տեսնում. «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ
««Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր ԿԸՀ-ում ներկայացրել է ավագանու ընտրությունների իր 56 հոգանոց ցուցակը, որը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը»,- »,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կուսակացության անդամ Սոնա Աղեկյանը։
«Երևանացիներն իրավունք ունեն ունենալ իրենց հոգսերով մտահոգ քաղաքապետ, ով լավագույնս տիրապետում է բոլոր խնդիրներին։ Զարուհի Փոստանջյնաը պատրաստ է վերցնելու բեռը՝ Երևանը դարձնելու արդար քաղաք։ Կարգախոսի և ծրագրային դրույթների մասին կհայտարարի նա՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մենք որևէ մեկին մրցակից չենք տեսնում, մեր ցուցակում ներգրաված բոլոր թեկնածուները կայացած մասնագետներ են»,- ասաց նա։
Սոնա Աղեկյանը շեշտեց՝ իրենք ունեն կառավարման փորձ, և շատ երևանցիների խնդիրներ վերջին մեկ տարում լուծվել են իրենց աջակցությամբ։
«Դուք ականատես եղաք, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածվեց, մենք կոռուպցիայից մաքրեցինք քաղաքապետարանը, այժմ էլ երևանցիներին պետք է հնարավորություն տանք՝ ապրելու արդար Երևանում։ Մենք գալիս ենք, որ Երևանի քաղաքապետը լինի Զարուհի Փոստանջյանը, այլ նպատակ մենք չունենք»
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց