«Զավթիչ Թուրքիայի բանակը հրթիռակոծում է Դերսիմը». PKK-ի թև
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը՝ «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորումը հայտնում է, որ Թուրքիայի օդուժը նորից հրթիռակոծել է Դերսիմի նահանգը, որտեղ կան բազմաթիվ քուրդ զինյալներ։
Հրթիռակոծման հետևանքով սպանվել է 1 քուրդ զինյալ։ Տեղեկացվում է, որ զոհվածը հայտնի է եղել Գաբար Ջուդի կեղծանվամբ, ծագումով Մուշ քաղաքից է։
Տեղի ունեցածի վերաբերյալ քրդական կառույցի կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասվում է․
«Օգոստոսի 26-ի գիշերը զավթիչ Թուրքիայի բանակին պատկանող ռազմական ինքնաթիռները և «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռները հրթիռակոծել են Դերսիմի կենտրոնական Ավքասոր տարածքը»։
Ավելի վաղ Թուրքիայի օդուժը մի քանի անգամ ևս հրթիռակոծել էր Դերսիմը, որի հետևանքով անտառային հրդեհներն էին բռնկվել։ Ընդ որում այդ հրդեհների դեմ տեղական իշխանությունները չէին էլ պայքարում։ Տեղի բնակչությունը սեփական ուժերով էր պայքարում կրակի դեմ։
Հիշեցնենք, որ PKK-ն և նրա ճյուղերը Թուրքիայում համարվում են ահաբեկչական խմբավորումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին