Քաղաքական 10:15 05/09/2018 Հայաստան

Միլիոններ՝ քաղաքապետի համար

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող ուժերին բավականին գումար է անհրաժեշտ գովազդների, բուկլետների, պաստառների համար։ Պարզ է, որ ոչ բոլոր ուժերն ունեն այդ գումարը։ Այդ իսկ պատճառով կազմակերպում են դրամահավաք-երեկոներ,  հանգանակություններ։

Սեպտեմբերի 23-ին կայանալու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցող ուժերը պարտավոր են ՀՀ կենտրոնական բանկում նախընտրական հիմնադրամ բացել, վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ին։ Այդ հաշվին այդ ուժերի համակիրները, կողմնակիցները կարող են գումարներ փոխանցել։ Սակայն արդեն քաղաքական ուժերը սկսել են  գումար հավաքել։

Panorama.am-ը հետաքրքրվեց ընտրություններին մասնակցող ուժերից, թե արդյոք  կազմակերպել կամ կազմակերպելու են հանգանակություններ։

«Լույս» դաշինքից Անի Սամսոնյանն ասաց, որ օգոստոսի 29-ին կազմակերպել էին դրամահավաք միջոցառում, որի ընթացքում իրենց համակիրները, ընկերները, ծանոթները, բարեկամները  ներդրում են կատարել նախընտրական քարոզարշավի համար։  Ընդհանուր գումարը կազմել է 2 միլիոն 655 հազար դրամ։

«Կունենանք նաև դրամական փոխանցումներ արտերկրի մեր համակիրներից, բարեկամներից»,- հավելեց Ա.Սամսոնյանը։

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոն: «Հայկական ժամանակ»-ին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասել է, որ միջոցառման ընթացքում հանգանակվել է 22 մլն 198 հազար 652 դրամ։ Եղել է նաև ևս 20 միլիոն դրամի նվիրատվության խոստում։

Panorama.am-ը «Ժառանգություն» կուսակցության ցուցակում ընդգրկված Արմեն Մարտիրոսյանից տեղեկացավ, որ նմանատիպ քայլ այս պահին նախատեսված չէ, հետագայում հնարավոր է։

«Որպես օրենք մեր գործարար աշխարհը փորձում է հեռու լինել մեզ ֆինանսավորելուց։ Չգիտեմ՝  դա ինչքան երկար է շարունակվելու, բայց նման տենդենց կա։ Այնպես չէ, որ ընդհանրապես որևէ աջակցություն չենք ունենում, ուղղակի շոշափելի չէ»,- ասաց նա։

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքից Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց դաշինքում հիմնականում ՀԿ-ներ են ընդգրկված, և հիմնական ծախսերը բաժանելու են թեկնածուների ու ՀԿ-ների միջև։

«Լինելու է  հանգանակության հիմնադրամ։ Մենք ունենք համակիրներ, կողմնակիցներ,  կփորձենք իրենց հասցնել տեղեկատվություն մեր հաշվի, նպատակների մասին։ Հուսով ենք՝ այդ խնդիրը կլուծենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ օրենքի սահմանված կարգով հիմնադրամ կբացեն, իրենց գործընկերները, համակիրները, ովքեր ցանկություն կունենան ֆինանսական աջակցության ցուցաբերել  քարոզարշավի համար, կկարողանան գումարներ մուծել այդ հիմնադրամի հաշվին։

«Բնականաբար,  կուսակցությունը չունի նման ֆինանսական ռեսուրսներ,  բայց համակիրները, կարծում եմ, կաջակցեն, որպեսզի տպագրական, գովազդային հարցերում  մենք կարողանանք ինչ-ինչ ծախսեր կատարենք»,- նշեց նա։

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է տվյալներ ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներում կուտակված դրամական միջոցների մասին: Այսինքն, առաջիկայում  պարզ կլինի թե այս, նաև ավագանու ընտրություններին մասնակցող մյուս ուժերի նախընտրական հաշիվներին ինչքան գումար է փոխանցվում։

Սպասենք, որ հրապարակեն նաև ֆինանսների աղբյուրները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:30
Հավատացեք՝ սա չարյաց փոքրագույնն է. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է. «Երկարա-բարակ չեմ գրի: Սա այն իրականությունն է, որում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա.
Մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
«ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած...
Աղբյուր` Panorama.am
17:54
Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
«Առավոտից մարզպետին հրավիրում ենք, պահանջում ենք, թող գա»,-ասաց ճանապարհը փակած Կիրանցի բնակիչ կինը՝ ի պատասխան ճանապարհը բացելու...
Աղբյուր` Panorama.am
17:54
Միքայել Ոսկանյան. Կարող եմ իմ ստեղծագործական կյանքը շարունակել մեկ այլ երկրում բարվոք պայմաններում, բայց ես այս երկրի քաղաքացի եմ
Արվեստագետը 2020-ից ակտիվ մասնակցում է բոլոր շարժումներին, որոնք «ուղղված են արհավիրքների շարանը կասեցնելու դեմ»։ Նա միացել է նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին
Աղբյուր` Panorama.am
17:35
Սանոսյանի թոշակառու մոր առանձանտունը կառուցվում է նրա եղբայրների կողմից. Նախարարի խոսնակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը գրում է. «Ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
17:29
Թմրամիջոցների ապօրինի իրացման ևարդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ջրհեղեղ՝ Մասիվում
ArmLur-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անձրևաջրերը ողողել Մասիվ թաղամասի փողոցները։ Հիշեցնենք, որ Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անկարգություններ Նոր Կալեդոնիայում. Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է միջամտության մեջ
Նոր Կալեդոնիայում երկուշաբթի օրվանից մինչ օրս հինգ մարդ է սպանվել, 64 ոստիկան ու ժանդարմ է վիրավորվել, մոտ 200 ապստամբ ձերբակալվել են։...
Աղբյուր` Panorama.am
16:39
Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց գոռգոռալ ու վիրավորել լրագրողին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը դեմ է, որ Կիրանցի բնակիչները ճանապարհ փակեն։  Նա հունից դուրս եկավ, սկսեց...
Աղբյուր` Panorama.am
16:38
ՌԴ ԱԳՆ. Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:30
Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
«Այս իշխանությունը չի շեղվել  իր հանցավոր ուղուց»,-ասում է  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:26
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:18
Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
«Երկու անգամ ընտրել ենք ՔՊ-ին։ Խնդրանք ունեմ՝ այդ մարդիկ գան, բացատրեն, երդվում էին ամբիոնից, որ 1 սմ հող Հայաստանի տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հեկտար են տալիս»
Աղբյուր` Panorama.am
16:10
Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ. Հինգ իրավապաշտպաններ
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք»
Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են...
Աղբյուր` Panorama.am
15:29
Նիկոլ Փաշինյանը փակել է Կիրանցի շնչառությունը. Կիրանցի բնակիչները փակ են պահում ճանապարհը
«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
Նորածինը մայիսի 8-ին երկու կանանց կողմից Շիրակից տեղափոխվել է Երևան։
Աղբյուր` Panorama.am
15:16
Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
15:05
Կիրանցի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղի բնակիչներն արձանագրության հրապարակումից հետո վրդովված են։ Նրանք այսօր հրաժարվեցին մեկնել Իջևան՝...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գիշերային Մհերը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները...
Աղբյուր` Panorama.am
14:49
Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Մեր ժողովրդի առնվազն 60 տոկոսը դեմ է այս իշխանությանը. Չալաբյան
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված Արձանագրությունը հնարավոր կլինի բեկանել, եթե հասնենք իշխանափոխության, խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի ՍԴ
Աղբյուր` Panorama.am
13:39
Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը. Տիգրան Աբրահամյան
«Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և...
Աղբյուր` Panorama.am
13:22
Արցախի հանձնման սցենարը հաջողել է այս իշխանությունների մոտ, նույն սցենարով տեղի է ունենում Հայաստանի կեղեքումը. Մետաքսե Հակոբյան
«Սա ոչ թե պայքար է ընդդդեմ ինչ- որ բանի, այլ պայքար է հանուն հայրենքի, իրական խաղաղության»
Աղբյուր` Panorama.am
13:20
Կիրանցի գյուղապետ. Ժողովուրդ, ես ձեզ հետ եմ
Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանն այսօր, գյուղում հավաքված բնակիչներին դիմելով,  հայտարարեց՝ ինքը...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
Բավքի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 5 ամսով: Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}