Պետք է ժողովրդավարությունն էլ ավելի ամրապնդել երկրում. ԱԺ նախագահ
«Ես պնդում եմ, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության առումով դինամիկ առաջընթաց ունենք»,- Ազգային ժողովում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Նա շեշտեց, որ հետադարձ քայլեր անելու իրավունք չունեն և պետք է ժողովրդավարությունն էլ ավելի ամրապնդել։
ԱԺ նախագահը նշեց, որ երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ինքը թույլ է տվել երկարացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի համար սահմանված ժամանակահատվածը, որպեսզի վարչապետը կարողանա արտահայտվել. «Ես դա արեցի այն բանի համար, որ վարչապետի ելույթը լինի ոչ թե հանրահավաքի ժամանակ, այլ Ազգային ժողովում։ Նման հարցերը պետք է բարձրացնենք ու դրանց պատասխան տրվեն այն մարմնում, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված են», -հավելեց ԱԺ նախագահը։
Լրագրողի հարցին, թե երկրում բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է, Բաբլոյանը պատասխանեց. «Մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում տեղի չունենան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը