«Ա Ստուդիո» խմբի անդամին արգելվել է Ուկրաինա մտնել
Ուկրաինական կողմը կոմպոզիտոր, «Ա Ստուդիո» խմբի անդամին թույլ չի տվել մուտք գործել իր տարածք։ Երաժշտին իրենց երկիր մտնել արգելել են երեք տարով։ Life.ru-Ն գրում է, որ այս մասին հաղորդել են Ուկրաինայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:
«Կիևի միջազգային օդանավակայանում առանձին անցակետի սահմանապահները Ղրիմի տարածքում հայտանբերել են արտիստին, ով Ղրիմի տարածքում է գտնվել անօրինական ձևով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով, նրան հետ են ուղարկել Ալմա-Աթայի չվերթով։«Ա Ստուդիո»-ն ղազախա-ռուսական խումբ է, որը ստեղծել է ղազախ երաժիշտ Բայգալի Սերկեբաևը։