Թողարկվել է iOS 12-ը
Apple ընկերությունը թողարկել է իր բջջային սարքերի օպերացիոն համակարգի նորացումը՝ iOS12-ը։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ կորպորացիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր համակարգը մեծացնում է հավելվածների և խցիկի արտադրողականությունը: Ալբոմներում լուսանկարների որոնումը հնարավոր է ինչպես տեղերով, այնպես էլ հանգուցային բառերով և կիրառված Էֆեկտներով:
Ավելին, նոր օպերացիոն համակարգում FaceTime խմբային զանգերի կարելի է հրավիրել մինչև 32 մարդու: Նաև օգտատերերին հասանելի կլինեն ոչ միայն Animoji անիմացված սմայլները, այլև գեներացված Memoji-ները, որոնք կարող են նմանակել իրական զրուցակիցների հույզերը:
Նոր օպերացիոն համակարգը հասանելի է iPad Air-ի, iPhone 5s-ի և սմարթֆոնի ավելի նոր սերունդների համար, ինչպես նաև վեցերորդ iPod Touch-ի համար։
Հարակից հրապարակումներ`
- Apple-ը ներկայացրել է իր նորույթներն ու դրանց գները
- Apple-ը պատահաբար հրապարակել է տեղեկատվություն նոր iPhone-ների մասին
- FT-ը ներկայացրել է նոր iPad- ի և Apple Watch-ի բնութագիրը
- iWatch-ը կներկայացվի սեպտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց