Թեկնածուներից շատերի մոտ Երևան քաղաքը ստորադասվել է. Արարատ Զուրաբյան
«Այս քարոզարշավը բավականաչափ յուրահատուկ է, նման է պառլամենտական ընտրությունների քարոզարշավին»,- այսօր լագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ թեկնածուներից շատերի մոտ Երևան քաղաքը ստորադասվել է, շեղում է եղել, ստեղծվել է նյարդային մթնոլորտ, բայց նրա խոսքով, սա հավանաբար այս ժամանակահատվածի յուրահատկությունն է. «Հույս ունեմ, որ այս հարթակից դուրս կգան, կվերադառնան Երևան և կհասկանան ինչ է պետք է անել Երևանի համար։ Չկան բանավեճեր թեկնածուների միջև, մասնավորապես՝ Երևանին վերաբերող հարցերի ու տեսլականների շուրջ, ինչ էլ մարդկանց կողմնորոշվելու ազդակ կհանդիսանար»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ լարվածությունը ստեղծեց ուժերի միջև, Զուրաբյանն ասաց. «Երկրորդական եմ համարում այդ հարցը, արձանագրում եմ այն, ինչ-որ կա, այս մթնոլորտը չի նպաստում նրան, որ երևանցին ամեն ինչ դնի մի կողմ և հասկանա՝ ո՞վ է լինելու քաղաքապետը և ո՞վ է զբաղվելու քաղաքի խնդիրներով»։
Թեկնածուի խոսքով՝ Երևանը տեղական ինքնակառավարման մարմին է, որն այս տարիների ընթացքում զրկվել է ինքնությունից, դարձել է կառավարությանն և իշխանությունը ներկայացնող ուժի կցորդը. «Սա պետք է վերանա։ Պետք է հստակ տարբերություն լինի տեղական ինքնակառավարման և պետական կառավարման միջև, լավ կլինի, որ թեկնածուներն էլ գիտակցեն, որ իրենք հավակնում են դառնալ առանձին ՏԻՄ մարմնի ղեկավար»։
Անդրադառնալով տերբեր ուժերի ծրագրերին՝ Արարատ Զուրաբյանն ասաց, որ նայում է ծրագրերը, իր մոտ ժպիտ է առաջանում։
«Քաղաքապետը պետք է ունենա մեկ ծրագիր, երբ որ ասում են առաջնային է իրենց համար այս կամ այն ոլորտը, ակամայից հարց է առաջնում, իսկ ո՞րն է երկրորդական, բոլոր ոլորտներն էլ առաջնային պետք է լինեն։ Շատերը պատկերացում չունեն քաղաքապետի գործառույթներից և որոշակի ժամանակ է պետք դրան հասնելու համար։ Երևանը խնդիրների կծիկ է»։
Լրագրողների հարցին, թե ընտրակաշառքի մասին ահազանգեր ստացել կամ լուրեր լսե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ լսել։ Կարծում եմ՝ այդ երևույթը անցյալում է մնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ահաբեկել, սպառնալ հնարավոր չէ. Նաիրա Զոհրաբյան
- Հայաստանում այլևս գոյություն է ունենալու ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն. Նիկոլ Փաշինյան
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
- Բանավեճ անհրաժեշտ է. Զարուհի Փոստանջյան
- Ես 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չեմ գնալու. Հայկ Մարության
- Նորմալ քարոզաշավ է՝ հնացած մեթոդաբանությամբ, մշտական շոուներով. Արարատ Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան