Հայաստանում այլևս գոյություն է ունենալու ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում այլևս գոյություն է ունենալու միայն ժողովրդին ծառայող, ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն։ Սա այլընտրանք չունի»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր այս հավաքի մասնակիցների առնվազն կեսը երեխաներ են՝ 7-14 տարեկան, ովքեր ընդհանրապես ընտրող չեն, ձայն չունեն այս ընտրություններում, բայց այս երեխաները ՀՀ-ում արել են հեղափոխություն։
«Չի կարող որևէ մեկն այս երեխաների ապագան գողանալ, այս երեխաների ապագայից գողանալ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որևէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտների կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»,- ասաց Ն. Փաշինյանը։