Իրավունք 17:10 19/09/2018 Հայաստան

Քննչական կոմիտե. Լրատվամիջոցին «լռեցնելու» փորձի մասին դիտարկումը որևէ աղերս չունի իրականության հետ

«Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը»,-նման հայտարարություն է տարածել քննչական կոմիտեն՝ արձագանքելով մամուլում հնչած մեկնաբանություններին։

Հիշեցնենք, խուզարկության ընթացքում քննիչների թույլ տված խախտումների մասին խոսել էր լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, նա նաև նշել էր, որ իր տպավորությամբ դա լրատվամիջոցը լռեցնելու փորձ էր։

Կոմիտեի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը  երաշխավորում է  կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև` առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու, ինչպես նաև` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը:

Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը, կարևորում դրա իրացումն ապահովող անհրաժեշտ կառուցակարգերի պահպանումը և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն, որպիսի պայմաններում առնվազն տարօրինակ է օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական և քննչական գործողությունը դիտարկել որպես  լրատվամիջոցին «լռեցնելու» փորձ, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ։

ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը։
2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որը, ինչպես պարզվեց, իրականացվել է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, ինչի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

ՀՀ Սահմանադրության 178-րդ հոդվածն ամրագրում է, որ քննչական մարմիններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում են մինչդատական քրեական վարույթը: Գործելով ՀՀ Սահմանադրությամբ  նախատեսված գործառույթների շրջանակներում՝ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե ով և ինչ եղանակով է կատարել երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրառումը, ինչպես և ով է այն տարածել, ինչպես նաև՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ։
Ձայնագրությունը «www.youtube.com» ինտերնետային հարթակում տեղադրվել է սեպտեմբերի 5-ին, որը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում լայն տարածում է ստացել օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին։ Սակայն, Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա։

«Yerevan.Today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը խուզարկության ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածը Google որոնողական համակարգի սխալի արդյունք է, ինչի ուղղությամբ ևս քննություն է տարվում»։

Ըստ աղբյուրի, նախաքննական մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ հանցագործության  բացահայտման համար նշանակություն ունեցող ցանկացած տեղեկատվություն ստուգելու ուղղությամբ, հետևապես տեսանյութը, ըստ Google որոնողական համակարգի,  «Yerevan.Today» կայքում երկու օր առաջ տեղադրված լինելու հանգամանքը ենթակա է ճշտման՝ քրեական գործի քննության շրջանակներում համապատասխան դատավարական գործողությունների միջոցով։

Այդ նպատակով խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության  կրիչ ու նշանակվել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն: Փորձաքննության եզրակացության արդյունքներն անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն, եթե դրանով չխախտվի օրենքով պաշտպանվող գաղտնիքը կամ այլ անձանց իրավունքները և չառարկվի խմբագրության կողմից։

«Կարծում ենք, որ կայքի խմբագիրը ևս պետք է շահագրգիռ լինի նշված հանգամանքի՝ օրենքով սահմանված կարգով պարզաբանման համար, մինչդեռ շտապել է ոչ իրավական ու էթիկայից դուրս գնահատականներ տալ նախաքննական մարմնի՝ սահմանադրական իր գործառույթների իրականացմանը՝ աղավաղելով փաստական հանգամանքները։

Այսպես՝
-    «Yerevan.Today» կայքի խմբագրությունում խուզարկությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ դատարանի որոշմամբ և ոչ թե՝  համացանցում տարածված տեղեկատվության հիման վրա, ինչպես ներկայացնում է խմբագիրը:
-    Խուզարկությանը մասնակցել են կայքի գլխավոր խմբագիր Ս.Հակոբյանը և վերջինիս կողմից հրավիրված երկու փաստաբաններ:
- Անհիմն ու մտացածին է խմբագրի այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմնի գործողություններն ուղղված են լրագրողական գործունեության խոչընդոտմանը: Խուզարկության արդյունքներով, ինչպես նշել ենք, առգրավվել է ընդամենը մեկ համակարգիչ և հիշողության 3 կրիչ՝ փորձաքննություն նշանակելու համար։ Նմանատիպ հանցագործությունների քննության առանձնահատկություններով պայմանավորված, քրեագիտությամբ առաջարկվող մեթոդիկայի համաձայն՝ համակարգչի առգրավումն անհրաժեշտություն է։  Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը։ Ավելին՝ խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար։

Ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն միաժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ Ուստի՝ կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների հավասարակշռված պաշտպանությանը»,-ասված է հայտարարության մեջ։

ՔԿ-ից նաև հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա` վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է նաև «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են, և քննչական-օպերատիվ խումբը, դատարանի համապատասխան որոշումների հիման վրա, իրականացրել է նախատեսված խուզարկությունները։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}