Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան
Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն և ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ հանդիպման այս ձևաչափը կարևոր հարթակ է՝ արդյունավետ կառավարման «լեզվին» տիրապետելու համար: Տարիների փորձի փոխանակումը երիտասարդներին թույլ է տալիս առաջատար դարձած ընկերության պատմության մեջ տեսնել ոչ միայն արձանագրած հաջողությունները, այլև այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ընկերության ղեկավարն իր թիմի հետ հաղթահարել է՝ հավատարիմ մնալով կազմակերպության ռազմավարությանը, կառավարման պատասխանատու մոդելին և սպառողի պահանջներին:
«Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաև հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համար՝ եկամուտ ապահովելը, երրորդի համար՝ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համար՝ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է և կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլև ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք և ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ և այն կիրառել ձեր գործում: Երազեք և իրականացրեք ձեր ծրագրերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլև բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարևոր է կառավարման գործիքների ընտրությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ
- «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
- Գնե՛ք սմարթֆոն և մասնակցեք «KIA Rio X-Line» ավտոմեքենաների և «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը Հանրապետության հրապարակում
- Դիվանագիտական կոնտակտային տվյալներն արդեն ամենուր հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ գյումրեցի ընտանիքը տուն ստացավ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձել է նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ երեխաների մուտքն այսօր կենդանաբանական այգի կլինի անվճար
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ առավոտյան սահմանված ժամանակացույցը սկսել են հեծանիվ վարելով
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործարար կառավարման մոդելը ներկայացվել է «1-ին բիզնես դպրոց» նախագծի ուսանողներին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզի և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են հանրությանը