Հայտնաբերվել է երկվորյակների կղզի
Ֆիլիպինների Ալաբատ կղզում հայտնաբերել են երկվորյակների արտասովոր քանակ: Լենռա.ռու-ի հաղորդմամբ, այդ կղզում ապրում է 78 զույգ հետերոզիգոտ և 22 զույգ մոնոզիգոտ երկվորյակ:
Ամենաերիտասարդները 4 ամսական Ջանը և Ջոնն են, ամենատարեցները՝ 80-նն անց Յուդոսիան և Անտոնոնիան: Ալաբատում նաև ապրում է նաև սիամական երկվորյակ զույգ: Ֆիլիպինցի բժիշկներն ու գիտնականները ենթադրում են, որ անոմալիան բացատրվում է ոչ թե գենետիկ պատճառներով, այլ տեղի շրջակա միջավայրի որոշ առանձնահատկություններով: Հիմա մասնագետներն ուսումնասիրում են կղզու խմելու ջուրը:
Ներկայումս հայտնի է միայն մեկ վայր, որտեղ ավելի շատ երկվորյակներ են ապրում, քան Ալաբատում: Դա Կոդինհի գյուղն է Հնդկաստանի հարավ-արևմուտքում, այնտեղ ապրում է շուրջ 350 երկվորյակ: Այս դեպքում էլ գիտնականները չեն կարողանում բացատրել անոմալիան:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ