Հրայր Թովմասյանի օրակարգում իր հրաժարականի մասին հարց չկա
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի օրակարգում իր հրաժարականի մասին հարց չկա։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա միաժամանակ հրաժարվեց ներքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ կարծիք հայտնել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որևէ հարցի վերաբերյալ հրապարակավ կարծիք հայտնել:
«ՍԴ նախագահն ու անդամները պետք է լինեն քաղաքականապես զուսպ ու չեզոք, թույլ տվեք օգտվել իմ այդ իրավունքից»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց