Ցանկալի կլիներ, որ ընտրարշավն անցկացվեր առանց սև փիառի. Զեյնալյան
«Այս ընտրություններն աննախադեպ են. առաջինն են հեղափոխությունից հետո, դրա համար այդքան մեծ է հետաքրքրությունը»,- նախընտրական հանրային հանդիպմանն ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ չափազանց պատասխանատու ընտրություն է, չափազանց պատասխանատու հանձնառություն է, որ պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը, բոլոր քաղաքացիները։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, Ա. Զեյնալյանն ասաց. «Մենք գնահատում ենք, որ ակնհայտ խախտումներ չկան արձանագրված, խոսքը համակարգված ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի բանեցման մասին է․ դպրոցները, նախարարությունները, թաղապետարանները ներգրաված չեն պրոցեսների մեջ, եթե անգամ ինչ-որ չափով ներգրավված են, ապա դա արձանագրված չէ, աննկատ է, այս պահի դրությամբ չունենք փաստարկված այդպիս հայտարարություններ անելու հիմք։ Այդ տեսակետից դրական եմ գնահատում ընտրարշավը։
Ցանկալի կլիներ, որպեսզի ընտրարշավն անցկացվեր միայն դրական լույսի ներքո առանց սև փիառի, առանց փոխադարձ վարկաբեկիչ նյութերի փնտրտուքի»։
Նա նշեց, որ տեղյակ է հարուցված երկու քրեական գործի մասին, սակայն ԿԸՀ-ն, այդ խախտումները հաստատված լինելու դեպքում պետք է գնահատի՝ արդյոք ունակ են ազդել ընտրական իրավունքի վրա, ընտրության արդյունքների վրա։
«Ընդամենն ունակության հարցը պետք է քննարկի»,- հավելեց քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկել են 10 հազար դրամ քվեի համար
- Մենք գալիս ենք առաջնորդելու Երևանը, պատասխանատվություն ստանձնելու. Արտակ Զեյնալյան
- Զեյնալյան. Մրցակիցների նկատմամբ չիրականացնել հակաքարոզչություն
- Ես ինձ համարում եմ այս ընտրությունների օրինականության երաշխավորներից մեկը. Զեյնալյան
- Ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
- Արտակ Զեյնալյանը ներողություն խնդրեց
- Նման իրավիճակում արդարացված է. Զեյնալյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում անսպասելի նստեց թիվ 5 երթուղայինն ու գնաց
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան