Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը պետք է արտահայտի ՀՀ քաղաքացիների տրամադրություններն ու ընտրությունը
«Մենք մի նոր կարևոր ժամանակաշրջան ենք թևակոխել, երբ ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո իշխանության»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով, որևէ խորհրդարանի գործունեության, լեգիտիմության, արդյունավետության և կարևորագույն աղբյուրը ժողովրդի կամքն է։
«Խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրությունները, այն մտադրությունները, այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Այս առումով ես շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի խորհրդարանները երբեք չունենան այնպիսի խնդիր, այնպիսի հարցադրում, թե դրանք որքանո՞վ են արտահայտում ժողովրդի կամքն ու արտահայտությունը, սա կարևորագույն խնդիր է մեր իրականությունն ու պետական համակարգը սինխրոնացնելու, նույնականացնելու գործում»,-ասաց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ մի հանրություն, մի պետություն, մի ժողովուրդ, որ կարողացավ իրականացնել բացառիկ հեղափոխություն, կարող է լուծել այն խնդիրները, որոնք առկա են ներքաղաքական կյանքի ընթացիկ օրակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյան. Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջեւ
- Շարմազանով. Ամեն ինչ անցողիկ է, պարո´ն վարչապետ
- Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան