Շարմազանով. Ամեն ինչ անցողիկ է, պարո´ն վարչապետ
«Քաղաքական դաշտում բոլորը, հատկապես քաղաքական իշխանությունը, և մարդ, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, պետք է պահպանեն քաղաքական էթիկետն ու կոռեկտությունը»,-ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած հայտարարություններին։
Հանրապետական գործիչը ցիտեց Սողոմոն իմաստունին. «Ամեն ինչ անցողիկ է, ամեն ինչ, պարոն վարչապետ։ Սա էլ կանցնի։ Բայց մենք պարտավոր ենք ապրել ու գործել համերաշխության մթնոլորտում»։
ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ գործընկերային կոռեկտությունը պահանջում է, որ ինչպես Փաշինյանն է ասում, խոսելուց առաջ մտածի։
Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, ՀՀԿ փոխնախագահն ասաց, կուսակցությունում չեն քննարկել, անձամբ ինքը ոչ արտահերթ ընտրությունների, ոչ էլ սահմանդրական փոփոխությունների կարիք է տեսնում։
«Բայց ամեն ինչ քննարկելի է, կարելի է քննարկել։ Մեր խնդիրը ոչ թե մանդատներին ամեն գնով կառչած մնալն է, այլ մեր խնդիրը սահմանդրությունն ու օրենքը պաշտպանելն է»,-ասաց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոս. Ձեր քաղաքական դիրքորոշումների տարբերություններով հանդերձ՝ կոչված եք գործելու հանուն նույն նպատակի
- Մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան