ՀՀ նախագահ. Թե՛ իշխանությունը, թե՛ քաղհասարակությունը պետք է դառնան պատասխանատու երկրում տեղի ունեցողի համար
«Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարևորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման»: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Նրա խոսքով, գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը:
Արմեն Սարգսյանն ընդգծեց` այսօր, պետականության բովանդակությունն անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ և ապագայի հանդեպ կայուն հավատով ու հաստատուն կամքով: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը, թե՛ իշխանության, և թե՛ քաղաքացիական հասարակության, և թե՛ մեր ողջ ժողովրդի իմաստնության վկայությունն է:
«Կրկին շնորհավորում եմ հայոց խորհրդարանի 100-ամյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին, Հայաստանի բոլոր բարեկամներին շնորհավորում եմ վաղվա լուսավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց և լավատեսություն»,-ասել է նա:
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիսության ավարտին Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆիլմը, ինչպես նաև այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորաբաց թանգարան։
ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ` ՀՀ նախագահի էջում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանը պետք է արտահայտի ՀՀ քաղաքացիների տրամադրություններն ու ընտրությունը
- Արա Բաբլոյան. Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր և մեր միջեւ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան