Քաղաքական 09:10 21/09/2018 Հայաստան

«Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է միասնական լինեն»

Անկախության  օրվա  նախօրյակին  մեր  թղթակիցը հանդիպեց  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին: Հանրությունը նրան գիտի, որպես ճանաչված  հեռուստալրագրողի, ԱԺ նախկին պատգամավորի, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի և ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության նախկին պետի:

-Ի՞նչ է ձեզ համար անկախության տոնը:
-Այն ազգային հպարտություն է, որը լուռ վկան է մեր պատմության, լինելիության և հարատևման: Սա նշանակում է, որ թեկուզև աշխարհի այս փոքր տարածքում հայ ժողովուրդը իր գոյապայքարի հաստատուն անկյունը ունի:

-Պարոն Երիցյան տևական ժամանակ է, ինչ դուք լռում եք, հրապարակային ելույթներ չեք ունենում: Պատճառ կա՞:
-Վերջին ամիսների իրադարձությունները այնքան արագընթաց և հախուռն են, որ հազիվ ես հասցնում հետևել դրանց, և ժամանակ չի մնում դրանք գնահատելու, հրապարակայնորեն ծանրութեթև անելու համար: 

- Արդյոք հետևում ե՞ք մերօրյա զարգացումներին. ու՞ր է հասել «թավշյա հեղափոխության» տրամաբանությունը:
- Դժվար է ասել: Բայց մի բան պարզ է, որ ցանկացած հեղափոխություն իր հետ բերում է հազար ու մի հզոր և զգացական լիցքեր, որոնք հետո պետք  է կարողանալ սանձել, սառեցնել, որ դառնան սթափ մտքեր, ռազմավարական նոր և կառուցողական ծրագրեր, ապագային միտված կոնկրետ քայլեր: Կուզենայի, որ <<հեղափոխությունից>> չորս ամիս անց նախևառաջ սա տեսնել, և ոչ թե զգացմունքային  ելույթների շարան` երբեմն լեզվական  կոպիտ ատաղձով: Իսկ կյանքը զարգացում, առաջընթաց, փոփոխություններ է պահանջում: Ցավոք, այս ամենի փոխարեն իշխանության եկած շատ բարձրաստիճան չինովնիկների համար գերխնդիրը անցանկալի փորձառու մարդկանցից ազատվելն է, հանուն դրա նրանք կարող են դիմել ամենատարբեր քայլերի՝ ստուգումների, աուդիտների, հրապարակային շահարկումների: Իսկ նորեկ ղեկավարները, չկարողանալով` որդեգրել աշխատանքի կազմակերպման արդյունավետ գործելակերպ, ապավինում են ֆեյսբուքային  գործունեությանը` այն համարելով հիմնական պետական մարմնի գործունեության համար:

-Կարծում եք, որ երկար սպասված բարեփոխումների ժամանակն եկել է: Արդյո՞ք դրա հիմքերը չկա՞ն դրված Երևանի ավագանու ընտրությունների ծրագրերում:
-Եթե հավատանք դրանց, ապա սեպտեմբերի 23-ից հետո Երևանը դառնալու է աշխարհի ամենագեղեցիկ և բարեկեցիկ քաղաքը, բայց մենք դրան հասնելու համար դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու: Կուզենայի երևանցիներին ներկայացվեին իրատեսական ծրագրեր, որ հետո հուսախաբ չանեին իրենց համաքաղաքացիներին:

-Կարելի է մտածե՞լ, որ չկան երկրի զարգացման հստակ և հեռահար ծրագրեր:
-Այո, մեզ պակասում են հստակ և իրատեսական` կոնկրետ հաշվարկների հիման վրա կազմված ծրագրերը: Չգիտեմ, օրինակ ունենք պատկերացում, թե երկրում առաջիկա տարիներին քանի՞ աշխատատեղ է ստեղծվելու և ինչպե՞ս, տնտեսության ո՞ր ճյուղերն են հեռանկարային, ի՞նչ է արվում, որպեսզի կապիտալը երկրից դուրս չհոսի և ծառայի հայրենի տնտեսության զարգացմանը, որ հերթական անգամ հույսներս չդնենք սփյուռքին կամ արտաքին աշխարհից այդպես էլ չհայտնվող ներդրողներին:

-Այս պարագայում որո՞նք են լինելու մեր անելիքները:
-Անկասկած ավելի շատ պետք է առաջ նայել, նոր իրատեսական ծրագրեր մշակել, ոչ թե գերատեսչությունների ներուժը օգտագործել նախկինում թույլ տրված թերացումները պեղելու և հրապարակայնացնելու համար: Կարևորը այն չէ, թե  ինչ չարաշահումներ հայտնաբերվեց, ում ասֆալտին պառկեցրին, ում <<փակեցին>>, ում բաց թողեցին: Տարբեր երկրներում ևս նման գործընթացներ են լինում,  բայց դրանք չեն  դառնում իշխանությունների գործունեության հիմնական ուղղությունը: Իսկ գլխավոր բևեռումը պետք է առնչվի  բարեփոխումներին, ռազմավարական ծրագրերին: Ցավոք, կյանքի տարբեր ոլորտների համար նոր հիմնավորված ծրագրեր չկան, եղածներն էլ նման են կցկտուր թեզիսների և դրանցում  միշտ չէ, որ տեղ  ունեն հրատապ խնդիրները, որոնք լուծման անհրաժեշտություն և կարիք ունեն: Գնահատելի է, որ հրապարակային խոսքը շատացել է, բոլորս ենք խոսում, բայց առանձնապես ղեկավարների հրապարակային ելույթները պետք է նպատակային, դիպուկ, կառուցողական և կոնկրետ լինեն, խոսքը չպետք է բխի պահի թելադրանքից և հնչի որպես զգացական կրակոց:

-Ինչպե՞ս եք գնահատում հեղափոխականների և հակահեղափոխականների կամ սպիտակների և սևերի, ընդհանրապես նման  հակադրությունների իրականությունը:
- Միշտ էլ հայ ժողովուրդը կարիք է ունեցել միասնականության, այլ ոչ թե հակադրության, ամենատարբեր բաժանումների: Այս տրամաբանությունը այսօր քան երբևէ պետք է ավելի հստակ և հասցեական լինի: Երբեմն այն տպավորությունն ես ստանում, որ Հայասատանում անկախություն է հռչակվել չորս ամիս առաջ, իսկ դրանից առաջ ոչինչ չի եղել, ոչ տնտեսություն, ոչ մշակույթ, ոչ կրթություն ...:  Այլ խոսքով վերջին քսանյոթ տարիների ընթացքում Հայաստանը որևէ զարգացում չի ունեցել: Բայց չէ՞ որ այդպես չի եղել, օրինակ ունենք զարգացած պառլամենտարիզմ, որը պետության հիմքն է, որի  հարյուրամյակը նշվում է այս օրերին: Էլ չենք խոսում մյուս կարևոր փոփոխությունների մասին, որ երկիրը ունեցել է կյանքի տարբեր ոլորտներում: Իհարկե բոլորս կուզենայինք, որ ավելի զարգացած Հայաստան ունենայինք, տուրք չտայինք շտապողականությանը և հասնեինք մեր  ազգային նպատակներին: Այժմ այդ  հնարավորությունը ընձեռնված է, և դրան կարելի է հասնել  միայն ազգային միասնության դրսևորումներով: Արդյունքի հասնելու համար պետք է` կատարվող քայլերը լավ նախապատրաստել, տուրք չտալ շտապողականությանը: Անհրաժեշտ են հստակ ռազմավարական ծրագրեր, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, ամենօրյա հետևողական աշխատանք: Առիթից օգտվելով ցանկանում եմ մեր ժողովրդին շնորհավորել անկախության օրվա առթիվ: Այս տոնական օրը պետք է կարողանանք ծանրութեթև անել անցած- գնացածը, հասկանալ նորօրյա զարգացումները, ճիշտ ընտրել դեպի բարեկեցիկ կյանք և ապագա տանող ուղին: 21-րդ դարի աշխարհաքաղաքական մարտահրավերներում մենք սխալվելու իրավունք չունենք: Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է միասնական լինեն, որպեսզի կարողանանք ամրապնդել մեր պետականությունը, լուծել Արցախի խնդիրը, ստեղծել մեր երազած հզոր ու բարեկեցիկ Հայաստան - երկիրը:

Հարցազրույցը վարեց Անի Հարությունյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}