Բրազիլիայի նախագահի վիրավոր թեկնածուն հրաժարվել է բանավեճից
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն, ով ընտրապայքարում առաջատար դիրքերում էր, ընտրությունների առաջին փուլից առաջ բանավեճերի չի մասնակցի։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Folha de Sao Paulo թերթին։
Սեպտեմբերի 6-ին Բոլսոնարուն հանրահավաքի ժամանակ դանակահարվել էր։
«Ես խստորեն հետևում եմ բժշկական ցուցումներին։ Ինձ չի կարելի փողոց դուրս գալ և մասնակցել բանավեճերի»,- ասել է նախագահի թեկնածուն։
Նա հույս է հայտնել, որ շուտով կլքի հիվանդանոցը։ ՛Ներկայումս նախագահի թեկնածուն զբաղված է տեսահոլովակներ նկարահանելով։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին